Առաքման երկիրը:
Հաճախորդների սպասարկում: +374 60 448 448

Վճարման Մեթոդներ

թարմացվել է ապրիլի 21-ին, 2015թ.

Ձեր հարմարության համար Crossroad-ում գործում են վճարումների բազմաթիվ մեթոդներ: Crossroad-ը չի գրանցում վճարման մեթոդների հետ կապված Ձեր անձնական տվյալները և պատասխանատվություն չի կրում Ձեր անձնական տվյալների վարկաբեկման համար: Եթե Դուք կասկածում եք, որ Ձեր բանկային քարտերի տվյալները վարկաբեկվել են, ապա կապնվեք Ձեր վճարային քարտի թողարկող բանկի հետ: Կախված գործարքի տիպից, գնորդի տեղադրիքից և գնվող ապրանքների պահանջներից, ոչ բոլոր վճարման մեթոդները կլինեն հասանելի Ձեր գնման համար, սակայն բոլոր հասանելի մեթոդները Կայքում կլինեն առկա Ձեր գնումը ձևակերպելու պահին:

Crossroad-ում գործում են վճարումների ընդունման հետևյալ մեթոդները`

 

Օնլայն Վճարման Մեթոդներ

Օնլայն մեթոդների կիրառումը կատարվում է Crossroad.com կայքում պատվերը ձևակերպելու պահին: Գործող վճարումները`

Բանկային Քարտեր

Մենք ընդունում ենք Visa, MasterCard, AmericanExpress և ArCa վճարային քարտերը: Պարզապես մուտքագրեք Ձեր քարտի համարը, քարտատերի լրիվ անունը, վավերականության ժամկետը և CVC կոդը բացված պատուհանում և սեղմեք “Վճարել” կոճակը:

Վիրտուալ Քարտեր և Էլեկտրոնային Փող

Crossroad-ը ընդունում է նաև iDram, Virtual ArCa, PayPal և WebMoney համակարգերով էլեկտրոնային վճարումներ: Բացված պատուհանում մուտքագրեք վճարողի օգտատիրոջ մուտքաանունը և գաղտնաբառը և սեղմեք “Վճարել” կոճակը:

 

 

 

 

 

 

 

 

Ապառիկը Օնլայն

Մենք հնարավորություն ենք տալիս մեր հաճախորդներին կատարված գնումների դիմաց կատարել ամսեկան վճարումներ 1 կամ 2 տարվա ընթացքում, օգտվելով Ապառիկը Օնլայն վճարման տարբերակից: Ընտրելով այս վճարման տարբերակը, պարզապես բացված պատուհանում մուտքագրեք Ձեր անձնագրային տվյալները, սոց.քարտի համարը և այլ պահանջվող տվյալներ, հետո սեղմեք “Վճարել” կոճակը: Crossroad-ի համակարգը կկապնվի բանկի հետ Ձեր ապառիկի հայցի հաստատման նպատակով, որը սովորաբար տևում է մինչև 5 րոպե: Բանկի հաստատումից հետո Դուք կծանուցվեք ապառիկի հաստատման կամ մերժման մասին: Քիչ անց մեր օպերատորները կկապնվեն Ձեզ հետ և կհրավիրեն  Crossroad-ի գրասենյակ ապառիկի ձևակերպման, ինչպես նաև Ձեր պատվերի ստացման համար: Ներկայումս մենք սպասարկում ենք միայն Ինեկոբանկի ապառիկ պայմանագրերը, սակայն Դուք կարող եք դիմել նաև այլ բանկեր ապառիկ գնման պայմանագիր ձևակերպելու համար:

Inecobank

 

Ետվճարային Մեթոդներ

Այս մեթոդների ընտրությունը պատվերի ձևակերպման պահին նշանակում է, որ Դուք վճարելու եք Ձեր պատվերի դիմաց պատվերի առաքման պահին, կամ Crossroad-ի ցուցասրահում Ձեր պատվերը ստանալու պահին: Հետևյալ Ետվճարային Մեթոդները առկա են Կայքում`

Կանխիկը Տեղում

Այս մեթոդի ընտրությունը նշանակում է, որ Դուք վճարելու եք կանխիկ առաքչին Ձեր պատվերի առաքման պահին, կամ կանխիկ Crossroad-ի ցուցասրահում Ձեր պատվերը ստանալու պահին: Չմոռանաք պահանջել Ձեր պատվերի ՀԴՄ կտրոնը

POS Տերմինալ

Crossroad-ը հնարավորություն է տալիս Ձեզ վճարելու բանկային քարտով ինչպես առաքման պահին, այնպես ել մեր ցուցասրահներում POS տերմինալի միջոցով:  Crossroad-ի POS տերմինալը սպասարկում է Visa, Visa Electron, MasterCard, Maestro, AmericanExpress և ArCa տիպի բանկային քարտեր

Ապառիկը Տեղում

Crossroad-ի գրասենյակում կարելի է ձևակերպել ապառիկ գնում Ձեր պատվերի համար, եթե Ձեր պատվերը գերազանցում է 50,000 դրամը և բանկը կհաստատի ապառիկ վաճառքը, ելնելով Ձեր կրեդիտային պատմությունից: Հաստատումը կատարվում է տեղում, 5 րոպեների ընթացքում: Պահանջվող փաստաթղթերը` վավեր անձնագիր, սոց.քարտ

 

Լրացուցիչ Վճարման Մեթոդներ

Հետևյալ լրացուցիչ վճարման մեթոդները կանխավճարային են: Այս մեթոդների ընտրության դեպքում Ձեր պատվերը կհանձնվի ստացողին միայն ստացողի անձը հաստատող փաստաթղթի ներկայացման դեպքում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` 5 օր վճարում չստանալու դեպքում Ձեր պատվերը կկասեցվի:

Եթե Ձեր վճարած գումարը բավարար չէ պատվերի անհրաժեշտ վճարման համար, ապա վճարվելիք գումարի մնացորդը պիտի վճարվի որևէ հասանելի վճարման մեթոդի օգնությամբ, որից հետո միայն Ձեր պատվերի մշակումը կմեկնարկվի համակարգում: 

Եթե Ձեր վճարված գումարը գերազանցում է պատվերի վճարվելիք գումարի չափը, ապա գերվճարված գումարի մնացորդը կպահպանվի Crossroad-ում` Ձեր անձնական դրամապանակում, կրեդիտի տեսքով, որը Դուք կարող եք օգտագործել ցանկացած պահին ցանկացած գնում կատարելիս:

Վճարային Տերմինալներ

Այս կանխավճարային եղանակը կարող է օգտագործվել ըստ Ձեր ընտրության: Այս վճարման տարբերակը առավել հարմար է մարզերի համար, երբ որոշ վճարման մեթոդներ հասանելի չեն, ելնելով Ձեր տեղադիրքից կամ պատվերի մանրամասներից: Որոշ դեպքերում Crossroad-ի համակարգը կարող է սահմանափակել Ձեր վճարման մեթոդի ընտրությունը, թողնելով միայն վճարային տերմինալներ կամ օնլայն վճարման մեթոդների ընտրությունը: Սա պայմանավորված է Ձեր պատվերի առանձնահատկություններով: Crossroad-ի համակարգը սպասարկում է միայն TellCell և Tandem վճարային տերմինալները: Վճարումը կատարելու համար այցելեք ցանկացած սպասարկվող տերմինալ և ընտրելով Crossroad.com վճարման տարբերակը, մուտքագրեք Ձեր հաշվի համարը (սովորաբար դա Ձեր բջջային հեռախոսահամարն է) և վճարվելիք գումարի չափը: Գումարը մուտքագրելուց հետո Crossroad-ի համակարգը անմիջապես կմեկնարկի Ձեր պատվերի մշակումը:

Բանկային Փոխանցում

Դուք կարող եք վճարել Ձեր պատվերի գումարը նաև բանկային փոխանցման միջոցով: Այս մեթոդը ընտրելուց հետո սեղմեք “Վճարել կոճակը”: Ձեր պատուհանում Դուք կտեսնեք բանկային վճարման ձևը: Խնդրում ենք տպել այն, հետագայում բանկին ներկայացնելու համար: Եթե Դուք գրանցված օգտատեր եք Crossroad-ի համակարգում, ապա համակարգը կարող է գեներացնել ամբողջական հաշիվ–ապրանքագիր Ձեր գնման համար` հաշվապահական թղթաբանության նպատակով: Գումարը փոխանցել կարող եք ՀՀ գործող ցանկացած բանկից: Մենք կսպասարկենք Ձեր պատվերը բանկային փոխանցումը ստանալուց անմիջապես հետո: Սովորաբար փոխանցման համար անհրաժեշտ է մինչև 3 բանկային օր: Եթե Դուք վճարել եք, սակայն վճարումը չի ստացվել նշված ժամկետում, խնդրում ենք կապվել մեզ հետ հետադարձ կապի միջոցով, կամ ուղարկելով նամակ support@crossroad.com էլեկտրոնային հասցեին: