Առաքման երկիրը:
Հաճախորդների սպասարկում: +374 60 448 448

Crossroad.com կայքից գնված յուրաքանչյուր ապրանք հնարավոր է վրադարձնել կամ փոխանակել, գնման պահից սկսած 14 օրերի ընթացքում:

Սակայն մինչ վերադարձն իրականացնելը խնդրում ենք Ձեզ ծանոթանալ վերադարձի պայմանների և կանոնների հետ:

Վերադարձման պրոցեսը բաղկացած է հետևյալ 3 քայլերից

1. Լրացրեք դիմում        2. Բերեք ապրանքը սպասարկման կենտրոն    3. Ստացեք գումարը      

Ապրանքի վերադարձը ձևակերպելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը

  1. Անձն հաստատող փաստաթուղթ

  2. ՀԴՄ կտրոն (օնլայն վճարման դեպքում էլ. ծանուցման տպագիր օրինակը)

  3. Դիմում

Վերադարձի պայմանները տարբեր են` կախված վերադարձի պատճառներից

ա) Եթե Դուք ուղղակի ցանկանում եք վերադարձնել ապրանքը

Ապրանքը ուղղակի ցանկությամբ վերադարձնելու դեպքում, տուփը չպետք է լինի վնասված կամ բացված: Դուք չեք կարող վերադարձնել ապրանքը, եթե այն օգտագործվել է կամ վնասվել է առաքումը Ձեզ հանձնելուց հետո: Եթե նշված պայմաններից ոչ մեկը խախտված չէ, ապա Դուք կարող եք ետ վերադարձնել ապրանքը պատվերի ձևակերպման պահից սկսած 7 օրերի ընթացքում: Այդ իսկ պատճառով խնդրում ենք բացել առաքանին առաքչի ներկայությամբ:

բ) Եթե ապրանքը չի համապատասխանում նկարագրությանը կամ վնասված է

Նկարագրության հետ որևէ անհամապատասխանություն նկատելու դեպքում, խնդրում ենք զանգահարել սպասարկման կենտրոն 060.448.448 հեռախոսահամարով և ներկայացնել խնդիրը: Ցանկության դեպքում Դուք կարող եք խնդրել մեր աշխատակիցներին փոխանակել ապրանքը նույն մոդելի այլ ապրանքի հետ կամ նմանատիպ ֆունկցիոնալ հատկանիշներ ունեցող մեկ այլ ապրանքի հետ: Եթե այնուամենայնիվ ցանկանում եք վերադարձնել այն, Դուք կարող եք վերադարձնել Ձեր ապրանքը պատվերի գրանցումից հետո 14 օրերի ընթացքում:

գ) Եթե ապրանքն ունի երաշխիքային սպասարկման ժամկետ

Երաշխիքային սպասարկում ունեցող ապրանքի վերադարձը կամ փոխանակումը իրականացվում է կտրոնում նշված սպասարկման կենտրոններում երաշխիքի գործունեության ողջ ժամկետի ընթացքում: Երաշխիքային սպասարկման տակ գտնվող ապրանքների փոխանակման և ետ վերադարձի պայմանները մանրամասն նկարագրված են երաշխիքի կտրոնում: Ապրանքի որակի հետ կապված ցանկացած թերացման դեպքում խնդրում ենք զանգահարել նույն կտրոնում նշված հեռախոսահամարով: Ապրանքը ենթակա է անվճար երաշխիքային սպասարկման միայն եթե պահպանվել են երաշխիքային կտրոնն ու գնումը հաստատող փաստաթղթերը:

Վերադարձի հայցի ձևակերպումից հետո գումարը կփոխանցվի Ձեզ առձեռն կամ Ձեր անհատական էլ. դրամապանակին հայցի ընդունման պահին կամ հայցի ընդունումից 10 օրվա ընթացքում:

Ետ վերադարձի կամ փոխանակման ենթակա չեն հետևյալ ապրանքները`

  • սնունդ և ըմպելիք

  • օծանելիք

  • անձնական հիգիենայի հետ կապված ապրանքներ

  • ականջօղեր

  • մանկական կերակրման ապրանքներ

  • ներքնազգեստ

Որոշ վաճառողներ, բրենդեր կամ ապրանքներ կարող են ունենալ վերադարձի յուրօրինակ կանոններ, այդ իսկ պատճառով խնդրում ենք գնում կատարելուց առաջ մանրամասնորեն ծանոթանալ ապրանքի էջում ներկայացված վերադարձի և փոխանակման պայմանների հետ: Առանձին պայմանների բացակայության դեպքում ապրանքը ենթակա է վերադարձի կամ փոխանակման` տվյալ հոդվածում նշված կանոններին համապատասխան:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Ապրանքը վերադարձնելիս, առաքման համար գանձվող գումարը ետ չի վերադարձվում: Եթե առաքումը կատարվել է անվճար կայքում գործող ակցիաների շնորհիվ, ապա վերադարձվող գումարից կպահվի առաքման գումար կայքում ներկայացված առաքման գնացուցակին համապատասխան: