Առաքման երկիրը:
Հաճախորդների սպասարկում: +374 60 448 448

Մարտիրոս Սարյան «Ջրհորի մոտ: Շոգ օր»

Updating prices and quantities from Matian notebook

Գինը

9,800դրամ

Քանակ:

Ժամանակավորապես առկա չէ

Համառոտ
Մարտիրոս Սարյան Նոթատետր/Սքեչբուք «Ջրհորի մոտ: Շոգ օր» Սարյա՜ն… 20-րդ դարի մեծ հայ նկարիչ, գույնի երևելի վարպետ… Մարտիրոս Սարյանի «Ջրհորի մոտ: ... կարդալ ավելին
Առաքման Ամսաթիվ
հաջորդ օրը
Վաճառող
Ապրանքի Կոդը
1539716
Նկարագիր
Կարծիքներ
Առաքում
Վերադարձ և Փոխանակում
Ապառիկի Պայմաններ

Նկարագիր

Մարտիրոս Սարյան Նոթատետր/Սքեչբուք «Ջրհորի մոտ: Շոգ օր»

Սարյա՜ն… 20-րդ դարի մեծ հայ նկարիչ, գույնի երևելի վարպետ…

Մարտիրոս Սարյանի «Ջրհորի մոտ: Շոգ օր» ART հավաքածուն պարունակում է կտավե կազմով նոթատետր, թեմատիկ էջանշան և կրծքանշան։

Matian։ ART հավաքածու

Նոթատետրերը ստեղծելիս Matian-ի թիմը չի սահմանափակվում միայն գրելու գաղափարով։ Նոթատետրերը նաև ուսուցողական են։

Մարտիրոս Սարյանի վառ, հագեցած գույներով ստեղծված Նոթատետր/Սքեչբուքը նաև ուսուցողական է։ Այն պարունակում է հռչակավոր նկարչի հակիրճ կենսագրությունը, հիշարժան մեջբերումներ և վարպետի 8 ստեղծագործություններով ներդիրներ։ Կտավե կազմով այս ուսուցողական Նոթատետրը Ձեզ ավելի կմոտեցնի հայկական արվեստին,  և իհարկե, ամենակարևորը, կփոխանցի գրելու հաճելի փորձություն։

Գաղափարը մեկն է. առօրյա գրառման հետ միառժամանակ պարգևել հոգևոր հարստություն և լցնել առօրյան գույներով՝ Սարյանի գույներով։

Նոթատետրը ստեղծված է © Սարյան ընտանիքի հետ համատեղ։

Դիզայն և Որակ

Պահպանելով գրելու ավանդույթը՝ Matian-ի թիմը հանձն առավ ստեղծել այնպիսի Նոթատետրեր, որոնք կոգեշնչեն գրել, պլանավորել, ստեղծել և կազմակերպել կյանքի բոլոր նպատակները:

Հաշվի առնելով այն փաստը, որ գրելը տպելուց ավելի լավ է խթանում հիշողության աշխատանքն ու ստեղծագործելու ունակությունը, Matian-ի թիմը ստեղծում է այնպիսի Նոթատետրեր, որոնք իրենց դիզայնով և տարբեր կառուցվածքներով կարող են օգտագործվել ըստ նախասիրության և ճաշակի։

Յուրաքանչյուր դիզայն ստեղծվում է  մեր թիմի կողմից և տպագրվում է տեղական տպարանում՝ ապահովելով լավագույն որակ։ Յուրաքանչյուր դիզայնի վրա աշխատում ենք այնպես, որ ունենանք տարբերվող ու գեղեցիկ կազմեր, որոնք հաճելի կլինեն աչքին, ինչպես նաև կառաջացնեն մշտապես Նոթատետրը Ձեզ մոտ պահելու ցանկություն։

Մենք ձեզ երաշխավորում ենք, որ մեր բազմազան տեսականու մեջ դուք կարող եք գտնել առավելագույնս  ձեր ոճին, ճաշակին և էությանը համապատասխանող նոթատետր: Վստահ եղեք, որ մենք տրամադրում ենք բարձրորակ ապրանքներ, որոնք պատշաճ կերպով դեռ երկար կծառայեն ձեզ: Դա, իհարկե, մեզ համար առաջնային է:

Մեր նպատակը

Մենք նպատակաուղղված ենք՝

  • ստեղծել նոթատետրեր, որոնք կհեշտացնեն և կգեղեցկացնեն Ձեր կյանքը,
  • մոտիվացնել Ձեզ պլանավորել և կազմակերպել նպատակները,
  • օգնել Ձեզ գտնել Ձեր ինքնությունը և արտահայտել կրեատիվություն,
  • առօրյա գրառման հետ միառժամանակ պարգևել հոգևոր հարստություն,
  • ոգեշնչել բոլոր սերունդներին գրել, պլանավորել և ստեղծել:

Ավելին, նոթատետր պահելն ու թղթի վրա գրելն օգտակար է։ Այն օգնում է կազմակերպել Ձեր նպատակները, բարձրացնել կրեատիվությունը:

Կազմ՝ կոշտ, տպագրական կտավ
Չափսեր՝ 15×21սմ
Թերթերի քանակ՝ 120 / դատարկ
Ներդիրների քանակ՝ 4
Քաշ՝ 350գ

 

Կարծիքներ

0
0 կարծիք

Մեկնաբանություններ

Կարծիքներ կարելի է թողնել միայն ապրանքի գնումից հետո

Առաքում Երևանում

Առաքման արժեքը Երևանում կազմում է 500 դրամ: Ծանրակշիռ պատվերների առաքումը (25կգ+), որի դեպքում հարկավոր է պատվերն առաքել բեռնափոխադրող ավտոմեքենայի միջոցով, գործում են հետևյալ առաքման արժեքները`

- 3000 դրամ` մինչև մուտք առաքման համար

- 5000 դրամ` մինչև բնակարան առաքման համար

Նոր Զովք սուպերմարկետների ցանցից կատարված գնումների առաքման արժեքը 800 դրամ է: Սուպերմարկետից` մինչև 16:00 կատարված գնումներն առաքվում են 3-4 ժամվա ընթացքում, 16:00-ից հետո գրանցված պատվերներն առաքվում են հաջորդ օրը:

Առաքում դեպի ՀՀ մարզեր

Առաքումը դեպի ՀՀ մարզեր իրականացվում է 2 տարբերակով`

- 1200 դրամ մինչև նշված քաղաքում գործող ինքնաարտահանման կետ առաքելու դեպքում

- 1500 դրամ մինչև բնակարան առաքման դեպքում

Առաքման քարտեզում ընդգրկված բնակավայրերի ցուցուկին կարող եք ծանոթանալ հենց զամբյուղի էջում` առաքման քաղաքը նշելիս:

Առաքման ժամկետներ

Կայքում ներկայացված ապրանքատեսակներից յուրաքանչյուրի համար գործում են առանձին առաքման ժամկետներ: Տեսականու մեծամասնության համար առաքումն իրականացվում է պատվերի ձևակերպման հաջորդ օրը: Նշված ապրանքատեսակի առաքման ժամկետներին ծանոթանալ կարող եք տվյալ ապրանքատեսակի էջում:

Ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխանակում

Եթե Ձեզ առաքված ապրանքը չի համապատասխանում կայքում ներկայացված նկարագրությանը, վնասված է կամ ունի այլ թերություն, Դուք կարող եք պահանջել թերի ապրանքի փոխարինում կամ լիարժեք վերադարձ:

Յուրաքանչյուր ապրանքի արտաքին որակային համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման պահին` առաքիչի ներկայությամբ, ստորագրելով առաքիչի ներկայացված առաքման անդորրագիրը: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք Ձեզ ուշադիր ստուգել առաքանին առաքիչի ներկայությամբ, և թերացումների դեպքում վերադարձն իրականացնել տեղում կամ պահանջել տվյալ ապրանքատեսակի փոխարինում նույն կամ նմանատիպ այլ ապրանքատեսակով:

Crossroad-ը չի կրում պատասխանատվություն առաքիչի հեռանալուց հետո առաջացած խնդիրների համար, բացառությամբ այն առանձին դեպքերի, երբ ապրանքի թերացումը ֆունկցիոնալ է և հայտնաբերվել է օգտագործման ընթացքում: Տվյալ դեպքում, Դուք կարող եք իրականացնել փոխարինում կամ վերադարձ, ապրանքի առաքման պահից սկսած 7 օրերի ընթացքում, բացառությամբ ստորև նշված ապրանքացուցակի և դեպքերի: Օգտագործման ընթացքում թերացում հայտնաբերելու դեպքում ապրանքի վերադարձը կամ փոխարինումը իրականացվում են բացառապես Crossroad-ի գրասենյակում և ՀԴՄ կտրոնի ու առաքման անդորրագրի առկայության դեպքում:

Վնասված ապրանքի վերադարձի դեպքում, վերադարձվում է պատվերի գումարը ամբողջովին`առաքման արժեքը ներառյալ: Փոխարինման դեպքում, փոխարինող ապրանքի առաքումն իրականացվում է անվճար: Վերադարձի համար ոչ ենթակա ապրանքների համար Crossroad-ը, իր հայացողությամբ, կարող է վերանորոգել ապրանքը և վերացնել թերությունը, կամ փոխարինել այլ համարճեք մոդելով՝ պահպանելով ապրանքի արտաքին տեսքի պատշաճ լինելը և համապատասխանությունը ապրանքի նկարագրությանը։

Առանձին դեպքերում, երբ Ձեր գնած ապրանքատեսակն ունի երաշխիքային սպասարկման ժամկետ, փոխարինումն ու վերադարձը իրականացվում են երաշխիքային կտրոնի վրա նշված երաշխիքային սպասարկման կետում և երաշխիքային պայմաններով:

 

Պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխանակում

Կայքից ձեռք բերված յուրաքանչյուր ապրանք, բացառությամբ ստորև նշված ապրանքատեսակների ցուցակից, կարող է վերադարձվել կամ փոխարինվել այլ ապրանքատեսակով առաքման պահից սկսած 14 օրերի ընթացքում, եթե ապրանքն և վերջինիս փաթեթավորումն անվնաս են, նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները: Վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ է վերադարձնել ապրանքը գրասենյակ հետևյալ փաստաթղթերով հանդերձ`

  • ՀԴՄ կտրոն
  • Պատվերի անդորրագիր

 

Պատշաճ որակի ապրանքի վերադարձի կամ փոխանակման դեպքում հաշվի է առնվում միայն ապրանքի արժեքը, առաքումը դիտարկվում է որպես առանձին մատուցված ծառայություն, որի համար վճարումն անպայման գանձվում է:

Առանձին դեպքերում, երբ պատվերի համար գործող ակցիայի շրջանակներում առաքման գումարը զեղչվել է կամ ծառայությունը մատուցվել է անվճար,  վերադարձի պահին վերադարձվող գումարից գանձվում է առաքման գումարը ըստ տվյալ տարածաշրջանի համար գործող առաքման հիմնական դրույքի:

 

Հետևյալ ապրանքները վերադարձի ենթակա չեն`

  • Ապրանքների պատրաստումը և մատակարարումը իրականացվել են գնորդի հատուկ պահանջներին համապատասխան, կամ ապրանքները անհատականացված են,
  • Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք,
  • Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ), բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, այլ հիգիենայի միջոցներ,
  • Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ,
  • Բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն), մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ և այլն), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ,
  • Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք,
  • Պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի և խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման և տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր),
  • Կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ,
  • Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր,
  • Ավտոմեքենաներ ու մոտոհեծանվային ապրանքներ և դրանց կցորդները և համարակիր ագրեգատները, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված փոքր մեխանիզացիայի շարժամիջոցներ, զբոսանավեր և կենցաղային նշանակության այլ ջրային սարգավորումներ,
  • Փչովի կահույք, փչովի ապրանքներ և լողավազաններ (փչովի և հավաքովի),
  • Կենցաղային նշանակության տեղնիկական սարքավորումներ (մետաղի մշակման և փայտի մշակման հաստոցներ), կենցաղային էլեկտրոտեխնիկական սարքեր և սարքավորումներ, կենցաղային էլեկտրոնիկա, հաշվիչ տեխնիկա, պատճենահանման տեխնիկա, ֆոտո և տեսախցիկներ, հեռախոսներ և ֆաքսիմիլային սարքավորումներ, էլեկտրոնային երաժշտական գործիքներ, էլեկտրոնային խաղալիքներ, կենցաղային գազի սարքավորումներ և սարքեր,
  • Տպագրական ապրանքներ և նյութեր՝ գրքեր, բրոշյուրներ, ալբոմներ, քարտեզներ, նոթատետրեր, երաժշտական գրքեր և ալբոմներ, պլակատներ, օրացույցներ, բուկլետներ, ինչպես նաև նյութեր թվային կրիչների վրա,
  • Կենդանիներ և բույսեր։

 

Դրամական փոխհատուցում

Որպես օրենք, փոխհատուցվող գումարը հետ է վերադարձվում գնորդի Crossroad-ի անձնական հաշվի հաշվեկշռին։ Փոխհատուցումը իրականացվում է վերադարձվող ապրանքի Crossroad-ի գրասենյակ մուտք գործելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Որոշ դեպքերում՝ գնորդի պահանջով կամ Crossroad-ում անձնական հաշվի բացակայության դեպքում, փոխհատուցվող գումարը հետ է վերադարձվում պատվերի ձևակերպման ժամանակ օգտագործված վճարման եղանակին՝

  • բանկային քարտի վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային քարտին,
  • բանկային փոխանցման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային հաշվին,
  • PayPal համակարգով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն PayPal հաշվին,
  • iDram համակարգով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն iDram հաշվին,
  • վճարման թերմինալներով կամ կանխիկ եղանակով կատարված վճարումները հետ են վերադարձվում կանխիկ տեսքով։

Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից լրացուցիչ պահումներ չեն կատարվի։

Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից, բացի ապրանքի առաքման գործող սակագնից, կպահվեն նաև վճարման հետ կապված բանկային ծախսերը՝

  • բանկային քարտերի դեպքում՝ փոխհատուցվող գումարի 3%-ը,
  • PayPal համակարգի վճարման դեպքում՝ $0.30 (երեսուն ամերիկյան ցենտ)-ին համարժեք ՀՀ դրամ և 3.5% վճարված գումարից,
  • Վճարային թերմինալների դեպքում՝ 3.5% վճարված գումարից։