Առաքման երկիրը:
Հաճախորդների սպասարկում: +374 60 448 448

Իրավունքն ԱՅԼ ԿԵՐՊ (թեմատիկ հավելված)

Updating prices and quantities from Ayl Kerp

Գինը

2,700դրամ

Քանակ:

Ժամանակավորապես առկա չէ

Համառոտ
Իրավունքն ԱՅԼ ԿԵՐՊ-ը ԱՅԼ ԿԵՐՊ հեղինակավոր խաղի թեմատիկ հավելվածն է՝ նախատեսված իրավունքից, իրավաբանությունից, իրավականությունից հասկացող և հայերենին տիրապետող ալկերպասերների համար: Անհրաժեշտ ... կարդալ ավելին
Առաքման Ամսաթիվ
հաջորդ օրը
Վաճառող
Ապրանքի Կոդը
1606901
Նկարագիր
Կարծիքներ
Առաքում
Վերադարձ և Փոխանակում
Ապառիկի Պայմաններ

Նկարագիր

Իրավունքն ԱՅԼ ԿԵՐՊ-ը ԱՅԼ ԿԵՐՊ հեղինակավոր խաղի թեմատիկ հավելվածն է՝ նախատեսված իրավունքից, իրավաբանությունից, իրավականությունից հասկացող և հայերենին տիրապետող ալկերպասերների համար:
Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ բառ բացատրել թիմակիցներին այլ կերպ՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառերի թարգմանությունն այլ լեզուներով:
Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազի ժամացույցի միջոցով։
Աննկարագրելի ուրախ ժամանցից բացի, խաղը հնարավորություն է տալիս ստուգել և նույնիսկ համալրել իրավական գիտելիքների պաշարը:

Մասնակիցների նվազագույն թիվը՝ 4, առավելագույնը՝ անսահմանափակ

նվանումը՝ «Իրավունքն Այլ կերպ» թեմատիկ հավելված:

Կարգախոսը՝ խաղում ենք հայերեն

Համահեղինակ՝ Լեյլի Թադևոսյան

Տուփի պարունակությունը`
▪       120 քարտ
▪       խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ
«Այլ կերպ» խաղերի ստեղծման հիմքն ու շարժառիթը անբասիր հայերենի գործածության խթանումն էր:Խաղի բովանդակությունն առանձնակի հոգածությամբ է մշակվել: Ընտրվել են իրավունքի, պետության, օրենսդրության ու դատական համակարգի հետ առնչվող և տվյալ մասնագիտական ոլորտում գործածվող բառեր ու արտահայտություններ:Յուրաքանչյուր քարտի վրա գրված յոթ բառերը որոշակի օրինաչափություն ունեն. ընդգրկված են պարզ և բարդ գոյականներ, բայեր, բառակապակցություններ, հատուկ անուններ, տեղանուններ:

Ստեղծվել է 2020 թվականի հունվարին:
Արտադրված է Հայաստանում

ԻՆՉՊԵՍ ԽԱՂԱԼ / ԿԱՆՈՆՆԵՐ

Բաժանվում ենք թիմերի, չինգաչունգով կամ ոտք գցելով որոշում՝ ով է սկսում խաղը: Թիմից մեկը քաշում է քարտը և փորձում իր թիմակիցներին բացատրել քարտի վրա գրված բառերը՝ այլ կերպ: Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազի ժամացույցի միջոցով: Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է: 
Եթե քարտի բոլոր 7 բառերը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի հաջորդ քարտը վերցնել:
Բառերը կարող են բացատրվել տարբեր եղանակներով, օրինակ՝ օգտագործելով հոմանիշներ, հականիշներ, նկարագրել իրավիճակ և այլն:Քանի դեռ թիմակիցները փորձում են գուշակել, բացատրողը պետք է ընթացքում շարունակի նորանոր հուշումներ տալ՝ պահպանելով խաղի կանոնները:
Բացատրելիս քարտի վրա գրված բառերի հերթականությունը պահպանելը պարտադիր չէ:
Հակառակորդ թիմից որևէ մեկը պետք է հետևի, որպեսզի բացատրողը պահպանի բոլոր կանոնները: Խախտելու դեպքում (օրինակ՝ բառարմատն օգտագործելիս կամ թարգմանությունը նշելիս) թիմը կորցնում է մեկ միավոր

Հաղթում է այն թիմը, որը կհավաքի ավելի շատ միավոր:

Բացատրելու նրբությունները /կարելի է, չի կարելի/

Կարելի է՝

  • Օգտագործել հոմանիշներ, հականիշներ, նկարագրել իրավիճակ
  • Բառակապակցությունների դեպքում կարելի է հուշել որ 2 բառից է բաղկացած:
  • Եթե մասնակիցներն արդեն իսկ գուշակել են բառերից մեկը, բացատրողը կարող է արդեն բացատրելիս կիրառել այդ բառը:

 

Չի կարելի՝

  • Մատնացույց անել, կամ հուշել այն՝ ինչ կարելի է տեսնել այդ պահին. Օրինակ՝ իմ դեմքին կա (ակնոց), կամ՝ հեռախոսիս մոդելը (այն դեպքում, երբ հեռախոսը սեղանին դրված է):
  • Օգտագործել բառարմատը
  • Օգտագործել թարգմանությունը,  այդ թվում լատիներեն:
  • Հատուկ անունների դեպքում չի կարելի հուշել մեկ այլ մարդու կամ մեկ այլ նշանակություն ունեցող, բայց միևնույն հնչողությունն ունեցող հատուկ անունով. Օրինակ՝ Սթիվ Ջոբս բացատրելիս չի կարելի ասել Սթիվ Վոզնյակ-ի գործընկերը: 
  • Չի կարելի բացատրել տառ առ տառ
  • Չի կարելի նշել տառերի քանակը բառի մեջ
  • Չի կարելի հուշել որևէ բառ, ապա սա ել այդ բառի առաջին տառով է սկսվում…
  • Չի կարելի հուշել հոդակապով. Օրինակ՝ ՍԵՂԱՆԱՏՈՒՆ բացատրելի, եթե մասնակիցները գուշակել են ՍԵՂԱՆ- հատվածը, բացատրողը չի կարողա ասել սեղանԱ-ի՞նչ /Ա-ն այս դեպքում հոդակապն է/
  • Եթե բառն անծանոթ է, կամ դժվար է ըստ իմաստի բացատրել, կարելի է բացատրել բառարմատներն առանձին-առանձին. այսպես օրինակ՝ ակնախնձոր բացատրեք ակն արմատը որպես աչք, խնձորը՝ որպես միրգ: Մնում է միավորել այդ երկուսը, և կստանաք քարտի վրա գրված բառը: Բայց բացատրողը չի կարող հուշել հոդակապը, կարող է ասել - այդ երկու բառը միավորիր:

 

Կարծիքներ

0
0 կարծիք

Մեկնաբանություններ

Կարծիքներ կարելի է թողնել միայն ապրանքի գնումից հետո

Առաքում Երևանում

Առաքման արժեքը Երևանում կազմում է 500 դրամ: Ծանրակշիռ պատվերների առաքումը (25կգ+), որի դեպքում հարկավոր է պատվերն առաքել բեռնափոխադրող ավտոմեքենայի միջոցով, գործում են հետևյալ առաքման արժեքները`

- 3000 դրամ` մինչև մուտք առաքման համար

- 5000 դրամ` մինչև բնակարան առաքման համար

Նոր Զովք սուպերմարկետների ցանցից կատարված գնումների առաքման արժեքը 800 դրամ է: Սուպերմարկետից` մինչև 16:00 կատարված գնումներն առաքվում են 3-4 ժամվա ընթացքում, 16:00-ից հետո գրանցված պատվերներն առաքվում են հաջորդ օրը:

Առաքում դեպի ՀՀ մարզեր

Առաքումը դեպի ՀՀ մարզեր իրականացվում է 2 տարբերակով`

- 1200 դրամ մինչև նշված քաղաքում գործող ինքնաարտահանման կետ առաքելու դեպքում

- 1500 դրամ մինչև բնակարան առաքման դեպքում

Առաքման քարտեզում ընդգրկված բնակավայրերի ցուցուկին կարող եք ծանոթանալ հենց զամբյուղի էջում` առաքման քաղաքը նշելիս:

Առաքման ժամկետներ

Կայքում ներկայացված ապրանքատեսակներից յուրաքանչյուրի համար գործում են առանձին առաքման ժամկետներ: Տեսականու մեծամասնության համար առաքումն իրականացվում է պատվերի ձևակերպման հաջորդ օրը: Նշված ապրանքատեսակի առաքման ժամկետներին ծանոթանալ կարող եք տվյալ ապրանքատեսակի էջում:

Ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխանակում

Եթե Ձեզ առաքված ապրանքը չի համապատասխանում կայքում ներկայացված նկարագրությանը, վնասված է կամ ունի այլ թերություն, Դուք կարող եք պահանջել թերի ապրանքի փոխարինում կամ լիարժեք վերադարձ:

Յուրաքանչյուր ապրանքի արտաքին որակային համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման պահին` առաքիչի ներկայությամբ, ստորագրելով առաքիչի ներկայացված առաքման անդորրագիրը: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք Ձեզ ուշադիր ստուգել առաքանին առաքիչի ներկայությամբ, և թերացումների դեպքում վերադարձն իրականացնել տեղում կամ պահանջել տվյալ ապրանքատեսակի փոխարինում նույն կամ նմանատիպ այլ ապրանքատեսակով:

Crossroad-ը չի կրում պատասխանատվություն առաքիչի հեռանալուց հետո առաջացած խնդիրների համար, բացառությամբ այն առանձին դեպքերի, երբ ապրանքի թերացումը ֆունկցիոնալ է և հայտնաբերվել է օգտագործման ընթացքում: Տվյալ դեպքում, Դուք կարող եք իրականացնել փոխարինում կամ վերադարձ, ապրանքի առաքման պահից սկսած 7 օրերի ընթացքում, բացառությամբ ստորև նշված ապրանքացուցակի և դեպքերի: Օգտագործման ընթացքում թերացում հայտնաբերելու դեպքում ապրանքի վերադարձը կամ փոխարինումը իրականացվում են բացառապես Crossroad-ի գրասենյակում և ՀԴՄ կտրոնի ու առաքման անդորրագրի առկայության դեպքում:

Վնասված ապրանքի վերադարձի դեպքում, վերադարձվում է պատվերի գումարը ամբողջովին`առաքման արժեքը ներառյալ: Փոխարինման դեպքում, փոխարինող ապրանքի առաքումն իրականացվում է անվճար: Վերադարձի համար ոչ ենթակա ապրանքների համար Crossroad-ը, իր հայացողությամբ, կարող է վերանորոգել ապրանքը և վերացնել թերությունը, կամ փոխարինել այլ համարճեք մոդելով՝ պահպանելով ապրանքի արտաքին տեսքի պատշաճ լինելը և համապատասխանությունը ապրանքի նկարագրությանը։

Առանձին դեպքերում, երբ Ձեր գնած ապրանքատեսակն ունի երաշխիքային սպասարկման ժամկետ, փոխարինումն ու վերադարձը իրականացվում են երաշխիքային կտրոնի վրա նշված երաշխիքային սպասարկման կետում և երաշխիքային պայմաններով:

 

Պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխանակում

Կայքից ձեռք բերված յուրաքանչյուր ապրանք, բացառությամբ ստորև նշված ապրանքատեսակների ցուցակից, կարող է վերադարձվել կամ փոխարինվել այլ ապրանքատեսակով առաքման պահից սկսած 14 օրերի ընթացքում, եթե ապրանքն և վերջինիս փաթեթավորումն անվնաս են, նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները: Վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ է վերադարձնել ապրանքը գրասենյակ հետևյալ փաստաթղթերով հանդերձ`

  • ՀԴՄ կտրոն
  • Պատվերի անդորրագիր

 

Պատշաճ որակի ապրանքի վերադարձի կամ փոխանակման դեպքում հաշվի է առնվում միայն ապրանքի արժեքը, առաքումը դիտարկվում է որպես առանձին մատուցված ծառայություն, որի համար վճարումն անպայման գանձվում է:

Առանձին դեպքերում, երբ պատվերի համար գործող ակցիայի շրջանակներում առաքման գումարը զեղչվել է կամ ծառայությունը մատուցվել է անվճար,  վերադարձի պահին վերադարձվող գումարից գանձվում է առաքման գումարը ըստ տվյալ տարածաշրջանի համար գործող առաքման հիմնական դրույքի:

 

Հետևյալ ապրանքները վերադարձի ենթակա չեն`

  • Ապրանքների պատրաստումը և մատակարարումը իրականացվել են գնորդի հատուկ պահանջներին համապատասխան, կամ ապրանքները անհատականացված են,
  • Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք,
  • Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ), բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, այլ հիգիենայի միջոցներ,
  • Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ,
  • Բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ (ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն), մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ և այլն), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ,
  • Տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք,
  • Պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի և խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման և տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր),
  • Կենցաղային քիմիական ապրանքներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ,
  • Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր,
  • Ավտոմեքենաներ ու մոտոհեծանվային ապրանքներ և դրանց կցորդները և համարակիր ագրեգատները, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված փոքր մեխանիզացիայի շարժամիջոցներ, զբոսանավեր և կենցաղային նշանակության այլ ջրային սարգավորումներ,
  • Փչովի կահույք, փչովի ապրանքներ և լողավազաններ (փչովի և հավաքովի),
  • Կենցաղային նշանակության տեղնիկական սարքավորումներ (մետաղի մշակման և փայտի մշակման հաստոցներ), կենցաղային էլեկտրոտեխնիկական սարքեր և սարքավորումներ, կենցաղային էլեկտրոնիկա, հաշվիչ տեխնիկա, պատճենահանման տեխնիկա, ֆոտո և տեսախցիկներ, հեռախոսներ և ֆաքսիմիլային սարքավորումներ, էլեկտրոնային երաժշտական գործիքներ, էլեկտրոնային խաղալիքներ, կենցաղային գազի սարքավորումներ և սարքեր,
  • Տպագրական ապրանքներ և նյութեր՝ գրքեր, բրոշյուրներ, ալբոմներ, քարտեզներ, նոթատետրեր, երաժշտական գրքեր և ալբոմներ, պլակատներ, օրացույցներ, բուկլետներ, ինչպես նաև նյութեր թվային կրիչների վրա,
  • Կենդանիներ և բույսեր։

 

Դրամական փոխհատուցում

Որպես օրենք, փոխհատուցվող գումարը հետ է վերադարձվում գնորդի Crossroad-ի անձնական հաշվի հաշվեկշռին։ Փոխհատուցումը իրականացվում է վերադարձվող ապրանքի Crossroad-ի գրասենյակ մուտք գործելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Որոշ դեպքերում՝ գնորդի պահանջով կամ Crossroad-ում անձնական հաշվի բացակայության դեպքում, փոխհատուցվող գումարը հետ է վերադարձվում պատվերի ձևակերպման ժամանակ օգտագործված վճարման եղանակին՝

  • բանկային քարտի վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային քարտին,
  • բանկային փոխանցման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային հաշվին,
  • PayPal համակարգով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն PayPal հաշվին,
  • iDram համակարգով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն iDram հաշվին,
  • վճարման թերմինալներով կամ կանխիկ եղանակով կատարված վճարումները հետ են վերադարձվում կանխիկ տեսքով։

Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից լրացուցիչ պահումներ չեն կատարվի։

Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից, բացի ապրանքի առաքման գործող սակագնից, կպահվեն նաև վճարման հետ կապված բանկային ծախսերը՝

  • բանկային քարտերի դեպքում՝ փոխհատուցվող գումարի 3%-ը,
  • PayPal համակարգի վճարման դեպքում՝ $0.30 (երեսուն ամերիկյան ցենտ)-ին համարժեք ՀՀ դրամ և 3.5% վճարված գումարից,
  • Վճարային թերմինալների դեպքում՝ 3.5% վճարված գումարից։