Crossroad-ում պատվիրելը շատ հեշտ է, ընթացակարգին կարող եք ծանոթանալ տեսահոլովակի միջոցով կամ ուղղակի հետևելով ներքոհիշյալ քայլերին`
ՔԱՅԼ 1 Ապրանքը Ձեր զամբյուղ ավելացնելու համար ապրանքի էջում սեղմեք "Պատվիրել" կոճակը: Եթե ցանկանում եք մի քանի հատ նույն ապրանքից գնել, ապա նշեք քանակը կոճակի հարևանությամբ գտնվող դաշտում:
|
|
ՔԱՅԼ 2 Ապրանքը Ձեր զամբյուղ ավելացնելուց անմիջապես հետո Դուք կարող եք ձևակերպել Ձեր պատվերը`անցնելով Ձեր գնումների զամբյուղի էջ: Եթե դեռ ցանկանում եք այլ ապրանքներ ավելացնել Ձեր զամբյուղին սեղմեք "Շարունակել Գնումները" և հետևելով քայլ 1-ին ավելացրեք նոր ապրանքներ:
|
![]() |
ՔԱՅԼ 3 Crossroad-ում գնումներ կարող են կատարել ինչպես գրանցված, այնպես էլ չգրանցված օգտատերերը: Այնուամենայնիվ գրանցված օգտատերերի համար գործում է կուտակային ճկուն համակարգ, ինչպես նաև մի շարք այլ առավելություններ: Եթե Դուք արդեն գրանցված օգտատեր եք սեղմեք էջի աջ վերին անկյունում գտնվող "Մուտք" կոճակը, եթե գրանցված չեք, բայց ցանկանում եք պատվիրել որպես գրանցված օգտատեր սեղմեք "Գրանցում" կոճակը: Եթե գերադասում եք ձևակերպել Ձեր պատվերն առանց գրանցման ուղղակի բաց թողեք այս քայլը:
|
![]() |
ՔԱՅԼ 4 Զամբյուղի էջում կարող եք ևս մեկ անգամ ծանոթանալ Ձեր պատվերի մանրամասներին, փոփոխել ապրանքների քանակները, ցանկության դեպքում հեռացնել ապրանքը զամբյուղից կամ պատվիրել լրացուցիչ նվեր փաթեթավորում: Երբ բոլոր փոփոխությունները կատարված են, իջեք պատվերի ներքևի հատված և անցեք առաքման և վճարման տվյալների լրացմանը:
|
![]() |
ՔԱՅԼ 5 Նշեք Ձեր առաքման հասցեն, ստացողի տվյալները և Ձեզ հարմար առաքման ամսաթիվը: Մուտքագրված օգտատերերի համար, որոնք երկրորդ անգամ են ձևակերպում պատվեր կայքի միջոցով, այս տվյալները ավտոմատ կերպով կլրացվեն նախորդ պատվերին համապատասխան, որոնք կարող եք փոփոխել: Դաշտերը լրացնելուց հետո ընտրեք վճարման մեթոդը: Հասանելի են ինչպես առցանց, այնպես էլ կանխիկ, ապառիկ և բանկային փոխանցման միջոցով վճարման հնարավորություններ *Բանկային փոխանցման մեթոդն ընտրելու դեպքում անհրաժեշտ կլինի լրացնել հավելյալ դաշտեր:
|
![]() |
ՔԱՅԼ 6 Բոլոր քայլերը լրացնելուց հետո ևս մեկ անգամ ստուգեք վճարման ենթակա գումարը և սեղմեք "Ձևակերպել պատվերը" կոճակը: *Եթե Դուք ընտրել եք առցանց վճարման մեթոդներից որևէ մեկը, ապա ձևակերպումն ավարտելու համար Դուք ավտոմատ կտեղափոխվեք նշված վճարման մեթոդը սպասարկող ընկերության կամ բանկի կայք, որտեղ անհրաժեշտ կլինի կատարել վճարումը: Պատվերը կձևակերպվի վճարումն իրականացնելուց հետո: |
![]() |
Մաղթում ենք Ձեզ հաճելի գնումներ: Հարցերի դեպքում անպայման զանգահարեք մեզ 060-448-448 հեռախոսահամարով: