Այսօրվա զեղչերը

մինչև 25% զեղչ

11

ժ

36

ր

38

վ

Հաճախորդների սպասարկում: +374 60 448 448

Crossroad-ի մասին

Թարմացված է Ապրիլի 21-ին, 2015

Ի՞նչ է Crossroad-ը

Crossroad-ը ապրանքների, ծառայությունների, կտրոնների առցանց գերխանութ է, ինչպես նաև` առցանց գնորդների համար սոցիալական համայնք: Այն գնումների, վաճառքի, գովազդի և շփման գլոբալ հարթակ է:

Գնորդները կարող են գտնել և գնել բազմատեսակ ապրանքներ և ծառայություններ Crossroad հարթակում: Վաճառողները կարող են բացել իրենց սեփական ինտերնետային խանութը Crossroad-ի հարթակում, ինչպես նաև հրապարակել շուկայական ապրանքներ, վաճառել և գովազդել դրանք: Crossroad –ը հոգում է վճարումների, վերադարձի, փոխհատուցման գործընթացները և հաճախորդների աջակցությունը:

Սպառողների համար նախատեսված սոցիալական գործիքները թույլ են տալիս ստանալ անհատականացված նորություններ ապրանքատեսակների և ծառայությունների մասին` ըստ օգտվողների անձնական էջի, հետաքրքրությունների և գնումների սովորույթների: Մատակարաների համար ստեղծված սոցիալական գործիքները իրենց հերթին հնարավորություն են տալիս կազմակերպել նպատակային վաճառքներ և գովազդային քարոզարշավներ, որոնք անհատականացված են յուրաքանչյուր օգտվողի համար: Բացի այդ, սպառողների և մատակարարների առցանց շփումը , ինչպես նաև սպառողների կողմից ստացված վարկանիշները և կարծիքները դարձնում են Crossroad-ը աշխույժ սոցիալական հարթակ, որտեղ օգտվողները կարող են կիսվել իրենց մտքերով և գնումների/վաճառքի հետ կապված ավելի խելամիտ որոշումներ կայացնել:

 

Ո՞վ կարող է օգտվել Crossroad-ից

Յուրաքանչյուր անհատ կամ ընկերություն կարող է դառնալ Crossroad համայնքի լիիրավ անդամ: Անկախ նրանից, թե Դուք ցանկանում եք գնել ապրանքներ տան կամ գրասենյակի համար, պատվիրել լանչ, հերթագրվել մերսման կամ պատվիրել արձակուրդի ուղեգիր, Դուք կարող եք վստահ լինել, որ այս ամենը հնարավոր է Crossroad-ի օգնությամբ: Եթե ցանկանում եք բացել Ձեր սեփական ինտերնետային խանութը, ապա Crossroad-ը Ձեզ տրամադրում է առցանց գործիքներ վերջինիս ստեղծման համար, ինչպես նաև` քոնթենթի և գույքագրման կառավարման, գովազդի, վճարումների, առաքման, հաճախորդների աջակցության համար և շատ ավելին:

Բիզնեսները կարող են սահմանել Crossroad-ում իրենց ապրանքների և ծառայությունների վաճառքի աշխարհագրական շրջանակը, ինչպես նաև ընտրել բազմալեզու աջակցության սահմանները, ինչը թույլ կտա առաջարկել իրենց ապրանքները և ծառայությունները մեկից ավելի աշխարհագրական տարածաշրջանում: Տարբեր լեզվական նախասիրությունների տեր և տարբեր աշխարհագրական վայրերում գտնվող սպառողները կարող են տեսնել ապրանքներն ու ծառայությունները` հասանելի իրենց համապատասխան վայրում, իսկ ապրանքների բնութագրերը կարող են տեսնել իրենց նախընտրած լեզվով:

 

Crossroad-ից օգվելու առավելությունները

Crossroad-ում գրանցումը անվճար է և միշտ էլ կլինի անվճար: Դա Ձեր սոցիալական փորձն է գլոբալ մաշտաբով: Սա այն միակ կանգառն է, որտեղ Դուք կարող եք գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ձեր գնումների, բիզնեսի կամ հասարակական կյանքի համար: Այս ամենը ստեղծում է ամուր կապ սպառողների և մատակարարների միջև, և խթանում է բիզնեսներին անհատականացնել գնումների հետ կապված փորձը, որն իր հերթին ստեղծում է Ձեր բիզնեսի աճի համար անսահման հնարավորություններ:

 

Սոցիալական ծրագրեր

Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը հասարակության արջև և պարտավորվում ենք աջակցել բազմաթիվ հասարակական ծրագրերի իրագործմանը: Այդ պատճառով պարբերաբար կհրապարակենք ծրագրեր, որոնք կհովանավորվեն Crossroad-ի կողմից, և կաշխատենք մեր ուժերի ներածին չափ խրախուսել մեր համայնքը` միանալու և նպաստելու մեր հասարակական ծրագրերի իրագործմանը:

Անհաբերությամբ սպասում ենք Ձեզ Crossroad-ում: Այստեղ ամեն ինչ մեկ քլիքի հեռավորության վրա է: Մաղթում ենք Ձեզ ուրախ ժամանց:

Ձեր` Crossroad.com